top of page

Էրդողանը հայտարարել է, թե գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացից

  • May 20, 2024
  • 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։

Էրդողանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ գոհունակություն է հայտնել՝ նշելով, որ Թուրքիան ուշի-ուշով հետևում է գործընթացին։

Նա հավելել է, որ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի երկրների համար նոր մթնոլորտ կստեղծի։

1/3477
bottom of page