top of page

Սպառնալիքներ հնչեցնողներին հորդորս է՝ համակերպվել իրողությունների հետ, գալ, համբուրել Սրբազանի աջը․ Գառնիկ Դանիելյան

  • May 22, 2024
  • 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում, պայքարին միացած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, նշեց՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքները զրոյական նշանակություն ունեն Շարժման ու պայքարի ընթացքի համար։

«Զգուշացնում ենք ձեզ ու ձեր նմաններին․ եթե մտածում եք, որ նման մեթոդներով Շարժումը կարող է սպառվել կամ կարող եք վախեցնել Սրբազան հորը, շարժման մասնակիցներին, չարաչար սխալվում եք։ Սրբազան հայրը վախենալու պատճառ չունի։ Մենք գնալու ենք մինչև վերջ։ Սա պարզ դրսևորումն է ձեր սեփական վախերի։ Այս սպառնալիքներ հնչեցնողներին հորդորս է՝ համակերպվել իրողությունների հետ, գալ, համբուրել Սրբազանի աջը»։

1/3476
bottom of page