top of page

Եկեղեցին գործում է Սահմանադրության ուժով և ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ. Դանիելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 30, 2024
  • 1 min read
ree

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի մասին սիրողական դատողություններ տարածողները, «հարմար» առիթը բաց չթողնելով, հիմա էլ կասկածի տակ են դրել կանոնադրական փաստաթղթերը:  

Մամուլով ավելի հանգամանորեն կանդրադառնամ այս խնդրին, բայց այս գրառմամբ առնվազն հակիրճ հետևյալը.

Հայ Առաքելական Եկեղեցին դարեդար գործել և գործում է որպես ազգային եկեղեցի, ինչի համար բնավ պետք չէ կանոնադրություն: Հավատացյալը ղեկավարվում է Սուրբ Գրքով, Հայ Եկեղեցու դավանանքով, ոչ թե եկեղեցական կանոնադրությամբ,

 Հայ Առաքելական Եկեղեցուն պարտադրվել է կանոնադրություն միայն ցարական Ռուսաստանում, խորհրդային միությունում և նորանկախ Հայաստանում՝ մինչև Սահմանադրության 2005 թ. փոփոխությունները: Դրանից հետո Հայ Առաքելական Եկեղեցին ձեռք է բերել սահմանադրական կարգավիճակ, ինչպես և մյուս սահմանադրական մարմինները, ուստի գործում է ոչ թե կանոնադրության, այլ Սահմանադրության ուժով և ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ»։


1/2950
bottom of page