top of page

«Հանուն Արցախի պայքարը շարունակվելու է, իսկ ուրացումը կստանա իր բաժին պատիժը»․ Բագրատ Սրբազանը կոչ է անում մասնակցել Միասնության հանրահավաքին

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 30
  • 1 min read

ree

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․

«Սիրելիներ,

Ցավոք, այս պահին միայն այս կերպով կարող եմ հաղորդակցվել ձեզ հետ այս մեծ և կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման առիթով։

Սեպտեմբերի 2-ը մեր պատվի և արժանապատվության վերականգնման կարևորագույն հանգրվաններից մեկն է եղել և մնում՝ տոն, որը Աստվածատուր է՝ նվաճված մեր բազում եղբայրների ու քույրերի արյան ու տառապանքի գնով։

Ի հեճուկս բոլոր ստրկածինների և նրանց գլխավորի, Արցախյան ոչ թե շարժումը, այլև հատկապես հաղթանակն ու պայքարը շարունակվելու է, իսկ ուրացումը, վստահ եմ, կստանա իր բաժին պատիժը։

Այսու, կոչ եմ անում և հորդորում մեր բոլոր աջակիցներին և համակիրներին Սեպտեմբերի 2-ին «Ազատության» հրապարակում մասնակցել Միասնության հանրահավաքին՝ թե՛ ներքին ուրացողներին և թե՛ արտաքին աշխարհին ևս մեկ անգամ փաստելու և վկայելու, որ մեզ ո՛չ հաղթել և ոչ էլ, առավել ևս, սպանել չի լինի․ որքան էլ զորանան, դարձյալ պարտության են մատնվելու, զի Աստված ընդ մեզ է։

Շատ պիտի փափագեի Սեպտեմբերի 2-ին՝ այդ սրբազան օրը, տեսնել և ողջագուրվել բոլորիդ հետ… Համարեք, որ այդպես է՝ տեսնել ձեր անկոտրում կամքը, անսասան հավատքը, վառվող աչքերը և անմնացորդ սերը հանդեպ մեր Արցախ աշխարհը, մեր ինքնություն և մեր հաղթանակող Հայաստան աշխարհը։

Հիշե՛ք, մի՛ վախեցեք, այլ միայն հավատացեք։

Հաղթանակն այլընտրանք չունի…

Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ, Արցախ։

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։

bottom of page