top of page

«Մի՞թե այս աստիճան կարելի է թքել հանրության վրա». Հայկ Խանումյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 29, 2025
  • 1 min read

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկար ժամանակ Հ1 Լուրերը չէի նայել։ Առավոտյան ժամը 10.00-ի թողարկումն եմ նայում, երկու մեծ ռեպորտաժ է. առաջինում վարչապետի մասնակցությամբ պատարագի մասին է, ռեպորտաժում հիմնականում իշխանական կուսակցության անդամ պետական պաշտոնյաները քննադատում են կաթողիկոսին և պաշտպանում ապստամբ եպիսկոպոսներին։ Երկրորդում էլի հակակաթողիկոսական ռեպորտաժ է` համեմված իշխանական քաղաքագետի գնահատականներով և աստվածաբան գիտնականի պատմական անդրադարձով (միակ չեզոք խոսքը ամբողջ թողարկման ընթացքում)։ Մի՞թե այս աստիճան կարելի է թքել հանրության վրա, ինչպես հիմա անում են հանրային հեռուստատեսության որոշում ընդունողները»:

1/3151
bottom of page