top of page

Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 25, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի իշխանությունն առաջին փուլով խոստացած տարածքային զիջումները չավարտած Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին` միջանցք, սահմանադրական փոփոխություններ և չսպառազինվելու որոշում: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

ree

«Թեև այս պահին գործընթացը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի տարածքում կամ մատույցներում է, և´ ՀՀ, և´ Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ հաջորդ փուլով պետք է Ադրբեջանին հանձնվեն, այսպես կոչված, 4 անկլավները:

ree
ree

Այս 4 անկլավներից 3-ը` Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում: Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են:Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»:

1/2940
bottom of page