top of page

Հայազգի ըմբիշն ընդգրկվել է Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբում

  • Aug 15
  • 1 min read


Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը միացել է Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզչական շտաբին։ Այս մասին նախկին ըմբիշը հայտնել է սոցիալական ցանցերում։Մարյանյանն…

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը միացել է Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզչական շտաբին։ Այս մասին նախկին ըմբիշը հայտնել է սոցիալական ցանցերում։


Մարյանյանն աշխարհի չեմպիոն է դարձել 2018 թվականին Բուդապեշտում՝ 63 կգ քաշային կարգում։ Նա նաև Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիր ու Եվրոպական խաղերի կրկնակի հաղթող։


2015 թվականին Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում Մարյանյանը ոսկե մեդալ էր նվաճել 59 կգ քաշային կարգում։


Ստեփան Մարյանյանը մարզական կարիերան ավարտել է 2022 թվականին։

1/3575
bottom of page