top of page

Իրավապահները Լոռու մարզում խուզարկություն են սկսել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 1
  • 1 min read
ree

«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ իրավապահներն այս պահին ողջ Լոռու մարզում խուզարկություն են սկսել, փնտրում են Արջուտի գյուղապետին դանակահարողին, որն, ըստ նախնական տեղեկությունների, Արջուտ համայնքից է ու 22-ամյա երիտասարդ է։

Լրատվականին հայտնի է դարձել, որ այս պահին համայնքում տուն առ տուն խուզարկություններ են սկսվել, իսկ ահա համայնքի ղեկավարի վիճակը ծանր է՝ տեղափոխում են Երևան։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ։


Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնել էր, որ վիրավորներից Դ. Հովհաննիսյանը Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։

1/2952
bottom of page