top of page

Անկեղծ ասած՝ հայկական կողմի արձագանքը տարակուսելի է. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդման պատճառով ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 16
  • 1 min read
ree

Անկեղծ ասած՝ հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքն ընդամենը լրագրողի արած արտայատությունների մասին է. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի հաղորդման ժամանակ հնչած արտահայտությունների պատճառով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելը:«Մենք Երևանից միշտ լսել ենք, որ Հայաստանը հանձնառու է խոսքի ազատությանը, և ՀՀ ներկայիս ղեկավարությունը սա դարձրել է իր համար առաջնահերթություն», - ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել էր համապատասխան բողոքի հայտագիր:

«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- ասված էր հաղորդագրության մեջ:Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այս առնչությամբ ասել էր, որ Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ:

Նշենք, որ հաղորդման ընթացքում Դմիտրի Կիսելյովը բարձրացրել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման անհրաժեշտության հարցը։


1/2951
bottom of page