Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել
- Lilit

- Jan 22
- 1 min read

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել, հայտնում է Anadolu գործակալությունը:Սուգը կապված է նախօրեին Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 76 մարդու զոհվելու հետ:Սուգի առնչությամբ երկրի ամբողջ տարածքում դրոշները իջեցվել են։Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիային։
«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր է խլել։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։




















