top of page

ՄՊՀ-ն կասկածներ ունի մանկապարտեզների սննդի վերաբերյալ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 27
  • 1 min read
ree

Հաճախ մանկապարտեզներում ունենում են կարագ և պանիր, որոնք գնի առումով բավականին էժան են և մարմինը կասկածներ ունի, որ դրանք տեխնիկական կանոնակարգման պահանջներին չեն համապատասխանում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։


Նա հավելել է, որ ուսումնասիրություններ կատարելուց հետո փորձում են այդ խնդիրը լուծել:


«Ստացվում է, որ ՀՀ-ում մի իրականությունում մեջ կա մեկ կիլոգրամի համար 1600-1700 դրամանոց կարագ, բայց մյուս իրականության մեջ, որտեղ մենք ապրում ենք, դժվար է գտնել այդ գնի կարագ, այն անհամեմատ ավելի թանկ է»,-նշել է Գեղամ Գրիգորյանը և հավելել, որ օբյեկտիվ իրականության մեջ չկա նաև լիտրը 50-60 դրամ արժողությամբ կաթ, ինչպես մանկապարտեզներում է։ 


Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ այդ սննդամթերքի արդյունքը չպետք է համապատասխանի տեխնիկական պահանջներին։

1/2946
bottom of page