top of page

Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ «Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա»

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 29
  • 1 min read

ree

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ «Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա»։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հերքում է տարածել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ։

««Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված ու մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Ալեն Սիմոնյանը Բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեզ և բալթյան երկրների համար լավ լինի, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Վերոնշյալ հանդիպման և ողջ համաժողովի քննարկումներն ուղղված են եղել տարածաշրջանում ընթացող գործընթացներին ու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

 

ՀՀ ԱԺ նախագահը նման հայտարարություն որևէ հանդիպման ժամանակ չի արել, բոլոր հանդիպումների օրակարգը հրապարակային է, իսկ հանդիպումներն էլ` տեսագրված։

 

Այս պահին դիտարկում ենք իրավական ճանապարհով այդ կեղծիքը հերքելու տարբերակը»,- նշել է Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

1/2954
bottom of page