top of page

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բժիշկներին չի հաջողվել փրկել 20-ամյա ուղևորի կյանքը

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 1
  • 1 min read

ree

Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Սուքիասյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր Կարեն Սուքիասյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր, գիտակցության չգալով, մահացել է։

 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/2954
bottom of page