top of page

«Տեսահոլովակում ամեն ինչ ցույց ենք տվել՝ ինքնաթիռում լավաշն ու պանիրը հանելուց մինչև «դյութի ֆրիում» թռիչքի մասին մոռանալը». Վարդան Սարգսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 4
  • 1 min read

ree

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը հանդիսատեսի դատին է ներկայացրել նոր, հումորային երգ ու տեսահոլովակ՝ «Թռանք»:

«Երգը ճամփորդության մասին է, տեսահոլովակը հումորային է և ամբողջությամբ ներկայացված են հայ զբոսաշրջիկները իրենց բոլոր առավելություններով ու բացասական կողմերով:

Այն, ինչ ես այս տարիների ընթացքում տեսնում եմ շարունակ, այդ ամենը փորձել ենք ներկայացնել տեսահոլովակում:

Ցույց ենք տվել ամեն դետալ՝ սկսած քաշը շատ լինելուց, օդանավակայանում ճամբրուկները բացելուց, միջից թթու վարունգը տարայով հանելուց, դյութիֆրիում մոռանալով, որ թռիչքի են, անուններ հայտարարելով և ինքնաթիռում իրենց լավաշն ու պանիրը հանելուց և ընթրիք կազմակերպելուց...

Այս ամենը ներկայացված է տեսահոլովակում»,- զրույցում պատմեց Վարդան Սարգսյանը: 

ree

Նա, մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ տեսահոլովակի նկարահանման ողջ ընթացքում նույնը տեղի էր ունենում օդանավակայանում:

Տեսահոլովակում նկարահանվել են դերասաններ Ջուլիետա Ստեփանյանն ու Լևոն Հարությունյանը:

«Դերասաններն իդեալական են կերտել իրենց դերը, շատ տիպիկ են ներկայացրել` սկսած տնից դուրս գալուց, հարևանի ջուր լցնելուց ու բարի ճանապարհ ասելուց: Ինձ համար սա ոչ կոմերցիոն նպատակ ունեցող նախագիծ է: Հումորային, ուրախ ու դրական, մեր հայ զբոսաշրջիկին ներկայացնող տեսահոլովակ է»,- նշեց Վարդան Սարգսյանն ու հավելեց, որ արձագանքները բավականին լավն են:

1/2954
bottom of page