«Իրավունք». Հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով
- Lilit

- Feb 7
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Արեւմտյան ու ամերիկյան դեսպանատները Հայաստանում նյարդային վիճակում են: Այն, որ իրական ընդդիմադիր ուժերը սկսել են անոնսավորել, որ առաջիկայում անցնելու են ակտիվ պայքարի՝ այս իշխանությանը վերջապես հեռացնելու օրակարգով, վերջիններիս լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Վախ ունեն, որ հոգեվարքի մեջ գտնվող լիբերալիզմը կպարտվի ազգային ուժերին:
Ըստ օդում կախված լուրերի` նրանք հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով ու փորձել ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից»:




















