top of page

Քննարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տարբերակներ, սակայն վերջնական որոշումը կհայտնի Թրամփը․ Քիթ Քելլոգ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 15
  • 1 min read
ree

Ուկրաինան կլինի բանակցությունների սեղանի շուրջ, բայց Եվրոպան այնտեղ չի լինի, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

«Քննարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տարբերակներ, սակայն վերջնական որոշումը կհայտնի Թրամփը»,- նշել է նա։

«Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի մեկ տարուց էլ շուտ, Ես հրապարակայնորեն տրամադրում եմ 180 օր բոլոր կողմերին ներգրավելու համա»,- ասել է Քելլոգը։

«Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմում Ուկրաինայի կորուստները երեք անգամ գերազանցում են ԱՄՆ-ի կորուստները Վիետնամում և Կորեայում միասին վերցրած (ԱՄՆ-ն ունեցել է մոտ 94 հազար - խմբ.): Թրամփը ցանկանում է դադարեցնել դա»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Խաղաղության հաստատման բանակցություններում ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի կողքին՝ որպես անվտանգության երաշխավոր։

1/2951
bottom of page