top of page

Հայտնի են Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների պաշտոնական արդյունքները

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 24
  • 1 min read

ree

Նախնական պաշտոնական տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, ինչպես և սպասվում էր, հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Նրանք ստացել են ձայների 28,6%-ը։ Այս մասին փոխանցում է bbc-ին։

Երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար»  կուսակցությունը՝ 20,8%-ով՝ հասնելով իր պատմության լավագույն արդյունքին։  Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 16,4%-ով՝ երբևէ գրանցած վատագույն արդյունքը: Խորհրդարան են անցել նաև ձախ-լիբերալ «Դաշինք 90/Կանաչներ»-ը՝ 11,6%-ով, և «Ձախ» կուսակցությունը՝ 8,8%-ով։

«Այսօր երեկոյան մենք տոնելու ենք, իսկ վաղվանից կսկսենք աշխատել», - ասել էր Մերցը՝ ելույթ ունենալով Բեռլինում իր համախոհների առջեւ:

Հիշեցնենք, որ երեկ Շոլցն ընդունել էր ընտրություններում պարտությունը՝ դրանց արդյունքը սոցիալ-դեմոկրատների համար դառը համարելով։ Շոլցը շնորհավորել էր նաև Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի (CDU/CSU) կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։

1/2951
bottom of page