top of page

Սալահն ասել է՝ երբ կարող է ավարտել կարիերան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։

«Կարծում եմ՝ կարող եմ հանդես գալ մինչև 40 տարեկան, բայց եթե զգամ, որ ժամանակն է ավելի շուտ ավարտել կարիերաս, կհեռանամ։

Ես շատ բանի եմ հասել։

Իմ պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում էր, մենք կարողացանք համաձայնության գալ, չնայած ես մոտ էի Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն», — ասել է ֆուտբոլիստը եգիպտական ​​հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

1/2559
bottom of page