top of page

Մոտ 8 ժամ խուզարկել են Վարդազարյանի բնակարանը. տեսանկարահանվել է. «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 13, 2024
  • 1 min read
ree

Մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանի խուզարկության գործընթացից: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


«Մասնավորապես, նրա տուն առավոտյան 9։30-ի սահմաններում գնացել են Հակակոռուպցիոն կոմիտեի 4 աշխատակիցներ ու սկսել են խուզարկությունը։ Բնակարանից տարել են հեռախոսներ, ԲԴԽ նախկին նախագահի տան անդամների համակարգիչները, ու դեռ ավելին՝ կոմիտեի մեր աղբյուրների պնդմամբ՝ ողջ խուզարկությունը տեսանկարահանվել է: Վաղ առավոտից սկսված խուզարկությունը ավարտվել է 17։00-ին։ Ասել է թե՝ մոտ 8 ժամ Վարդազարյանի բնակարանը, առանձնատունը, ավտոտնակը խուզարկելուց հետո այդպես էլ իրավապահները չեն գտել ցանկալի ձայնագրությունը։


Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանում Ռուբեն Վարդազարյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել իր տան խուզարկության վերաբերյալ, միայն նշեց, որ այն, ինչ փնտրել են, չեն գտել:


Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից»», -գրում է օրաթերթը:

1/2937
bottom of page