top of page

ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտան Վեհարան. լրագրողներին հեռացրեցին տարածքից, դուռը կողպեցին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 27
  • 1 min read

ree

ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները քիչ առաջ մտան Վեհարան: Լրագրողներին հեռացրին տարածքից, դուռը կողպեցին:

Այս պահին Մայր Աթոռում Քահանայաց ժողով է, որին մասնակցում է նաև Շիրակի թեմի առաջնրոդ Միքայել Սրբազանը, իրավապահները հենց նրա համար էլ ներխուժել են Մայր Աթոռ։

Նշենք, որ բազմաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներ էին այս պահին հավաքված Մայր Աթոռի մոտ։ Հավանաբար նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը Շիրակի թեմի առաջնորդարանի դիմաց ընթերցել է Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։ Նա ընդգծեց, որ որպես առիթ նշված է 2024 թվականի փետրվարի 3–ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերը, իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։  Արա Զոհրաբյանը նշեց, որ ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։

Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:

Ավելի վաղ  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։

1/2951
bottom of page