top of page

«Չգիտեմ, թե ինչու են «ահաբեկված» խաղում». փաստաբանը պահանջում է Բագրատ Սրբազանի վերաբերյալ ձայնագրություններն ամբողջությամբ հրապարակել` առանց մոնտաժի

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 hours ago
  • 1 min read

Բագրատ Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Տարածվեց տեղեկություն՝ «գյուլլելու» մասին ձայնագրությունը կոնտեքստից կտրելու վերաբերյալ:

Մի քանի օր առաջ եմ Բագրատ Սրբազանից լսել, որ եթե այդպիսի խոսքեր իսկապես հնչել են, ապա պիտի լինի թմրավաճառների վերաբերյալ զրույցում:

Մարտավարական նկատառումով այս փուլում չէի ցանկանում հրապարակել այդ տեղեկությունը, սակայն այն, որ դա տարածվել է, հավանաբար, վկայում է, որ իրավապահ համակարգն էլ որոշակիորեն փորձում է դիմադրել ահագնացող ապօրինություններին:

Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի:

Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները, ունենալով ամբողջական տեղեկատվություն, «ահաբեկված» խաղում: Գուցե իրենց տեսել են թմրաբիզնեսի պարագլուխների թվում»,-  նշել է Խուդոյանը։

1/2649
bottom of page