top of page

Նեթանյահուն պետք է հեռանա. Իսրայելին նոր ընտրություններ են պետք. Շումեր

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 16, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերը կոչ է արել Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնել՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնանկ անելու համար: Ամերիկացի ազդեցիկ Սենատորի խոսքով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի երբեմնի կայուն և Բարեկամական դաշինքում վտանգավոր ճաքեր են ի հայտ գալիս:


«Որպես ժողովրդավարական երկիր՝ Իսրայելն իրավունք ունի ընտրելու իր առաջնորդներին: Անհրաժեշտ է նոր քննարկում սկսել Իսրայելի ապագայի վերաբերյալ», - հավելել է նա: Իմ կարծիքով, դա լավագույնս արվում է նոր ընտրություններ անցկացնելու միջոցով։ Ըստ Շումերի՝ Իսրայելի ղեկավարությունը պետք է արագ շտկի սխալները և միջոցներ ձեռնարկի Գազայի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:


Իսրայելում հաջորդ համընդհանուր ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերին:

1/2953
bottom of page