top of page

Վենսը հայտարարել է, որ Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հետ բանակցությունների հաջողության հարցում

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 10
  • 1 min read

ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողությանը, բայց անհրաժեշտ է համարում նման հնարավորություն տալը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն չի կարծում, որ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ Պուտինի և Զելենսկու միջև շփումները արդյունավետ կլինեն։

«Նախագահն այսօր ինձ ասաց՝ գուցե դա աշխատի, գուցե ոչ, բայց արժե փորձել»,–ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։

Վենսը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը։

«Մենք ցանկանում ենք խաղաղ կարգավորում ապահովել այս հարցում»,-ասել է նա։

1/2952
bottom of page