top of page

Ջորջիա Մելոնիի կեղծ պոռնո լուսանկարները. Իտալիայի վարչապետը ցնցված է և պահանջում է արդարադատություն

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 1
  • 1 min read
ree

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին վրդովմունք և զզվանք է հայտնել այն բանից հետո, երբ իր և այլ հայտնի կանանց, այդ թվում՝ իր քրոջ՝ Արիաննայի, կեղծ լուսանկարները հայտնվել են Phica պոռնո կայքում՝ վիրավորական և սեքսիստական ​​​​մակագրություններով։

Պատկերները արագորեն ժողովրդականություն են ձեռք բերել կայքում, բայց հարթակը անմիջապես փակվել է վարչակազմի կողմից՝ մեղադրելով հարյուր հազարավոր օգտատերերի կանոնները խախտելու մեջ։

«Տեղի ունեցածը ինձ զզվանք է պատճառում։ Ես ուզում եմ իմ զորակցությունը հայտնել բոլոր այն կանանց, ում վիրավորվլ են և խախտել նրանց անձնական կյանքը»,-ասել է Մելոնին Corriere della Sera-ին։ «Զարմանալի է, որ 2025 թվականին դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ նորմալ է կանանց արժանապատվությունը ոտնահարելը՝ թաքնվելով անանունության և ստեղնաշարի ետևում»։

Նրա քույրը՝ Արիաննան, նշել է, որ նման խախտումների պատճառը «սեղմումների մշակույթն» է, որտեղ կանանց անձնական կյանքը այլևս անձնական չէ, և նրանց նվաճումները անտեսվում են։

Իտալիայում 2019 թվականին ընդունված «վրեժխնդրության պոռնոյի» մասին օրենք կա, որը սեռական բնույթի պատկերների տարածումը պատժում է մինչև վեց տարի ազատազրկմամբ։ Մելոնին ընդգծել է, որ այսօր անձնական տվյալների և գաղտնիության պաշտպանությունը դառնում է կարևորագույն խնդիր։

Սա վարչապետի համար առաջին դեպքը չէ. 2024 թվականին նա դատական ​​հայց է ներկայացրել հոր և որդու դեմ, որոնք ստեղծել էին իր մասնակցությամբ սեռական բնույթի խորը կեղծ տեսանյութ, որը դիտվել էր «միլիոնավոր անգամներ»։ Նա պահանջում է մոտ 108,000 դոլար, բայց խոստացել է բոլոր վճարումները նվիրաբերել բռնությունից տուժած կանանց համար նախատեսված պետական ​​հիմնադրամին։

Անցյալ շաբաթ իտալական Facebook-ի մեկ այլ խումբ, որտեղ տղամարդիկ կիսվում էին կանանց, այդ թվում՝ իրենց քույրերի ինտիմ լուսանկարներով, ընդմիշտ փակվեց ոստիկանություն ուղղված բողոքներից հետո։

bottom of page