top of page

Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց դատարանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ

  • Sep 2, 2025
  • 1 min read


Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց դատարանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ։ Մեղադրող կողմը նաև դատավորին միջնորդեց ձեռնարկել գույքային հայցն ապահովելու միջոցներ:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։

1/3477
bottom of page