top of page

Թուրքիայի փոխնագահը՝ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 3
  • 1 min read
ree

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ։ Յըլմազը հանդիպան վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, նշելով, թե գոհ են, որ Ադրբեջանի հետ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվում համատեղ հանձնաժողովի նիստերի միջոցով, փոխանցում է Ermenihaber-ը։


Բացի այդ վերջինս նշել է, թե բոլորովին վերջերս ստորագրված հռչակագրով (խոսքը օկուպացված Շուշիում կնքված հռչակագրի մասին է) դաշնակցային մակարդակի բարձրացած երկկողմ հարաբերությունների առջև նոր հորիզոններ են բացվում:


«Նոր հորիզոններ են բացվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, սոցիալական քաղաքականությունը և տարածաշրջանային համագործակցությունը»,- հավելել է նա:


Թուրքիայի փոխնախագահը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը որակելով պատմական քայլ, նշել է, որ դրանից հետո այդ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության համար հույսերն ավելի են մեծացել։



«Շարունակելու ենք աջակցել տարածաշրջանային խաղաղության գործընթացին և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»,- ամփոփել է Յըլմազը։

1/2951
bottom of page