top of page

Հարկ է վերջ տալ ապօրինություններին և անհապաղ ազատ արձակել ինչպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և կեղծ մեղադրանքներով կալանավորված մնացած անձանց. Մայր Աթոռ

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 3
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերշանորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը:

«Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։

Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»,- նշված է հայտարարության մեջ:

1/2941
bottom of page