top of page

Ի վերջո, արդեն պարզ է, որ Բաքվում պահվող հայերի համար կեղծ գործերը կարված են, դատավճիռները` գրված և ըստ քաղաքական իրադրության դրանք կմտնեն վերջնարդյունք․ Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 4
  • 1 min read

ree

Բաքվի բանտում գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի մասնակցությամբ կեղծ դատավարության նյութերն եմ նայում: Որքան էլ ադրբեջանական մամուլը նիստերը խեղաթյուրված ներկայացնի, կեղծի կամ չդետալացնի, տողատակերն էլ բավարար է ընդհանուր գաղափար կազմելու, թե ինչ է տեղի ունենում Բաքվում:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դավիթ Մանուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` թաքնվել չունի: Խոսում է հստակ, վստահ, ձիգ կեցվածքով:

Մարդը հանցանք չի կատարել, երիտասարդ տարիքից զինվորագրվել է կամավորական ջոկատներին, մասնակցել 90-ականների 1-ին պատերազմին, ապա ամբողջությունյամբ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը:

Եվ իրականում` ի՞նչը թաքցնի, ինչո՞ւ: Ի՞նչ է արել, որից պետք է ամաչի: Հայրենիք պաշտպանելը պատիվ է ու դա Դավիթն արժանապատվորեն կրել է:

Ի վերջո, արդեն պարզ է, որ Ադրբեջանում բոլորի համար կեղծ գործերը կարված են, դատավճիռները` գրված և ըստ քաղաքական իրադրության դրանք կմտնեն վերջնարդյունք:

Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և ադրբեջանական բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»,-գրել է Աբրահամյանը։

1/2951
bottom of page