top of page

Իրանն առաջադրել է իր պայմանները՝ միջուկային օբյեկտների ստուգումներից առաջ

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 8
  • 1 min read
ree

Իրանը պատրաստ է վերականգնել միջազգային տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ և սահմանափակել ուրանի հարստացումը՝ Արևմուտքի պատժամիջոցների վերացման դիմաց, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։



«Իրանը պատրաստ է կնքել իրատեսական և երկարաժամկետ գործարք, որը ներառում է օբյեկտների խիստ վերահսկողություն և ուրանի հարստացման սահմանափակումներ՝ պատժամիջոցների վերացման դիմաց։



Այս անցողիկ հնարավորությունը չօգտագործելը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ տարածաշրջանի և դրանից դուրս՝ բոլորովին նոր մասշտաբով»,- գրել է նա բրիտանական The Guardian թերթում հրապարակված հոդվածում։


Արաղչին կոչ է արել եվրոպական երկրներին կուրորեն չհետևել Վաշինգտոնի գծին, հակառակ դեպքում Հին Աշխարհի դերը միջազգային գործերում էլ ավելի կնվազի։

1/2950
bottom of page