top of page

«Հրապարակ». Պաշտպանվում են գաղտնալսումից

  • Mar 21, 2024
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով։

Հիշեցնենք, որ աշխատանքային այդ քննարկման օրակարգում եղել են վարժական հավաքների եւ աշխարհազորի մասին հարցերը, որին արդեն անդրադարձել ենք»:

1/3477
bottom of page