Ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող 4 ուժ, որոնք հնարավորություն ունեն լինել նոր ԱԺ-ում. Սերժ Սարգսյան
- Lilit

- Oct 22
- 1 min read

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժ, որոնք հնարավորություն ունեն լինել ԱԺ-ում: Այս մասին իր գործով դատական նիստից հետո ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բոլոր պրոցեսներում լինում են և լավ իրավիճակներ և վատ իրավիճակներ: Եթե ես մտավախություն չունենայի, այդքան լուրջ չէի զբաղվի իմփիչմենթի հարցով, բայց օր առաջ այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ: Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություներում ընդդիմությունն անհաջողության է մատնվելու: Բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընտրությունները լինելու են առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, առանց մուրճի, առանց սրան-նրան շինելու, այնպես որ, սա է իրավիճակը»,- ասել է նա:




















