Իտալիայի մրցավարների ասոցիացիան ընդունել է, որ Մխիթարյանի կողմից Դի Լորենցոյի նկատմամբ խախտումից հետո նշանակված 11-մետրանոցը սխալ էր
- Lilit

- Oct 26
- 1 min read

Իտալիայի մրցավարների ասոցիացիան ավարտել է «Նապոլի»-ի և «Ինտեր»-ի (3-1) միջև Սերիա A-ի խաղի վիճահարույց միջադեպերի վերլուծությունը։ Տեսանյութերի մանրամասն ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ մրցավար Մաուրիցիո Մարիանին և նրա օգնական Դանիելե Բինդոնին սխալ են թույլ տվել 11-մետրանոց նշանակելիս։
Հանձնաժողովը եզրակացրել է, որ 11-մետրանոց համար հիմք չկա. մրցավարի որոշումը մրցավարի օգնականի սխալ որոշման արդյունք է։ Արդյունքում, երկու մրցավարներն էլ ժամանակավորապես հեռացվել են Սերիա A-ի խաղերը սպասարկելուց։
Հիշեցնենք, որ 11-մետրանոցը նշանակվել է խաղի 30-րդ րոպեին՝ Հենրիխ Մխիթարյանի կողմից Ջովանի Դի Լորենցոյի նկատմամբ խախտումից հետո։ Մխիթարյանն ինքը վնասվածք է ստացել շփման արդյունքում և ժամանակից շուտ լքել է խաղադաշտը։




















