Որտեղ է նստած Դավիթ Համբարձումյանը․ «Հրապարակ»
- Lilit

- Oct 30
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․ Նախօրեին ինքնաթիռից դուրս գալիս Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին անմիջապես կալանավորելուց հետո նրան տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որը հայտնի է «Կլոր բերդ» անունով։ Այս բանտում է պատիժը կրել նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Դավիթ Համբարձումյանը մեկշաբաթյա «կարանտինը» կանցկացնի եւ կմնա այնտեղ, թե հետո կտեղափոխեն՝ դժվար է ասել։
Հիշեցնենք, որ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով, որը նշված հոդվածի գրեթե առավելագույն պատժաչափն է:




















