Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան–կենտրոն» ՔԿՀ
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան–կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Փոստանջյանի խոսքով՝ Ղուկասյանի առողջական վիճակը նոյեմբերի 6-ին կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բժշկական միջամտությունից հետո նրա վիճակը կայունացել է, և համապատասխան որոշմամբ նա վերադարձվել է «Երևան–կենտրոն» ՔԿՀ։
Պաշտպանը նշել է, որ Ղուկասյանի պաշտպանական խումբը շարունակում է հետևել նրա առողջական վիճակին և պահանջում է ապահովել անհրաժեշտ բուժհսկողություն։




















