ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է Երասխի և Նախիջևանի միջև երկաթուղու վերանորոգման հարցը։
«Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծում Երասխ գյուղից մինչև Նախիջևանի սահման երկաթգծի վերանորոգման համար միջոցներ նախատեսված չեն։
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման նոր հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք` Հայաստանը ծրագրո՞ւմ է վերանորոգել այդ հատվածը, եթե այո, ապա ինչ միջոցներով:
Sputnik Արմենիան հետաքրքրվել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա, որ նրանք նույնպես պետք է վերականգնեն երկաթուղու իրենց հատվածը՝ Սադարակից մինչև Երասխ», - գրում է լրատվամիջոցը։
«Ձեր կողմից նշված հարցերը գտնվում են քննարկման փուլում: Նշված հարցերի վերաբերյալ վերջնական որոշումների, լուծումների և պայմանավորվածությունների մասին կլինեն պաշտոնական հրապարակումներ»,-պատասխանել են գրասենյակից։




















