top of page

«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի». ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը կասկած չունի՝ հաղթելու են

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 days ago
  • 1 min read
ree


Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը հաղթական է տրամադրված։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ հավատո՞ւմ է իրենց հաղթանակին՝ ասաց. «Չեմ կասկածում»

Մեխակյանը վստահ է՝ միանձնյա ստանձնելու է համայնքապետի պաշտոնը։

«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»,- ասաց նա։

Մեխակյանը հայտարարեց՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը՝ ինքը չէր լինի ՔՊ-ի թեկնածուն։

Հարցին, թե ինչո՞ւ չեկավ հանրահավաքին՝ Մեխակյանն ասաց, թե հարցը պետք է ուղղել վարչապետին։

«Մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, ի սկզբանե՝ մենք հանրահավաք չէինք էլ պլանավորել, քարոզարշավի ընթացքում բնակչությունից ստացած դրական էներգետիկայով պայմանավորված՝ որոշել ենք քայլերթ անել»,- նշեց նա։

Մեխակյանը նորմալ է համարում, որ Թալինից մարդկանց էին բերել իր հանրահավաքին։

«Մեր բոլոր աջակիցները, ովքեր հարկ էին համարել գա, իրենք էին որոշել, շատերին անձամբ չեմ էլ ճանաչել»,- ասաց ՔՊ-ականը։

1/2980
bottom of page