top of page

Արշակ Սրբազանին ամենաանհեթեթ գործերով հարցաքննությունների են կանչում. Փաստաբան

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

ree

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երեք տարբեր քրեական վարույթների շրջանակում վերջին օրերին հարցաքննությունների է հրավիրվել վարույթ իրականացնող մարմին:

Թեև այդ երեք գործով էլ Արշակ Սրբազանը հարցաքննվում է  վկայի կարգավիճակով, բայց նրա պաշտպան Արսեն Բաբայանը մտավախություն ունի, որ փորձում են մեղադրյալի կարգավիճակ տալ:

 «Մեկը վերաբերում է  հայտնի տեսագրությանը, որն իբր իր մասնակցությամբ է, երկու այլ վարույթներում էլ ամենատարբեր մեղադրանքներն են շոշափվում: Հստակ է, որ իրեն  մեղադրելու ուղղությամբ է քննություն իրականացվում, իր նկատմամբ են որոշակի տվյալներ տրվել՝ «սպանություններ», «փողերի լվացում» և այդպիսի բազմաթիվ անհեթեթ արարքներ: Հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը՝ շատ բաներ չեմ կարող մանրամասնել: Բայց կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու նկատմամբ սկսված արշավի շրջանակներում ակնհայտ երևում է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ կա որոշակի վերաբերմունք՝ նրան ամենաանհեթեթ ու ամենատարբեր հոդվածների շուրջ գործերով հարցաքննության կանչելու»,- ասաց Արսեն Բաբայանը։

Փաստաբանն ակնարկեց, որ այդ անհեթեթ հոդվածներով գործերը, որոնց շրջանակներում Արշակ Սրբազանը հարցաքննվում է, Facebook սոցիալական ցանցում ելույթ ունեցող որոշ  նախկին հոգևորականների կամ իրենց հոգևորականների տեղ դնող մարդկանց լայվերի հետ առնչություն ունեն:

1/2980
bottom of page