top of page

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 28, 2025
  • 1 min read


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում մասնակցել է Zero Waste Forum («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։

Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։

Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։

bottom of page