top of page

Թուրքիայում կսահմանափակվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 28
  • 1 min read

ree

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թվային աշխարհում երեխաների անվտանգության բարձրացման համար տարվող աշխատանքներին։ Նա մասնավորապես խոսել է սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակումների և առցանց հարթակներում երեխաների պաշտպանության մասին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նախարարը նշել է, որ թվային աշխարհում երիտասարդների առավել անվտանգ տեղ ապահովելու համար ջանքեր են գործադրվում սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակում սահմանելու ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ սոցիալական ցանցերում կգործի մինչև16 տարեկանների սահմանափակումը։

Ուրալօղլուն նաև հավելել է, որ նպատակադրված են ստեղծել ավելի ուժեղ վերահսկողության մեխանիզմներ վնասակար բովանդակության դեմ ու նշել է, որ ծնողները պետք է վերահսկեն երեխաների սոցիլական ցանցեր մուտքը։

1/3038
bottom of page