Բելառուսի իշխանությունների որոշումը որևէ կապ չունի ARARAT կոնյակների հետ
- Lilit

- Mar 26, 2024
- 1 min read

Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։
Վերոհիշյալ լուրը կայծակնային արագությամբ տարածվեց նաև հայկական մամուլում, սակայն անուշադրության պատճառով դարձավ հանրությանը մոլորեցման առիթ։
Որոշոման մասին տեղեկությունները տարածելիս տեղադրվում էին Երևանի կոնյակի գործարանի և ARARAT կոնյակների նկարները։
Բանն այն է, որ Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված մի կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ։




















