top of page

Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 28, 2024
  • 1 min read
ree

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայի գործակալ Սեբաստյան Լեդուրեն մեկնաբանել է այն լուրերը, թե ֆուտբոլիստն օգնել է Դանի Ալվեշին գրավի դիմաց ազատվել բանտից։

«Դրանք կեղծ լուրեր են։ Դա ճիշտ չէ»,- Լեդուրեի խոսքն է մեջբերել Goal-ը։

Փետրվարի 22-ին Բարսելոնայի դատարանը 40-ամյա Ալվեշին դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման՝ 2022 թվականին Կատալոնիայի մայրաքաղաքի գիշերային ակումբում մի աղջկա բռնաբարելու համար։ Բացի այդ, բրազիլացուն պարտավորեցրել են տուժողին 150 հազար եվրո վճարել։

Մարտի 25-ին Ալվեշի փաստաբանները 1 միլիոն եվրոյի չափով գրավ են վճարել։ Ֆուտբոլիստը գրավի դիմաց ազատ է արձակվել՝ 14 ամիս կալանքի տակ մնալուց հետո։

1/2953
bottom of page