top of page

Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցում է կիրակնօրյա «պատարագի»

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 4
  • 1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Հովհաննավանքում մասնակցում է կիրակնօրյա «պատարագի»։

Այնտեղ հերթական «պատարագ» է մատուցում կարգալույծ արված Ստեփան (Արամ) Ասատրյանը։ Ներկաների թվում է նաև Թալինի եկեղեցու նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ արված Արամայիս (Թադե) Թախմազյանը:

Փաշինյանին ուղեկցում են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և իշխող խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը։ Սակայն կարգալույծ լինելուց հետա Ստեփան Ասատրյանը մինչ օրս չի լքել վանքը։

bottom of page