Ադրբեջանը շարունակում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել
- Lilit

- Apr 1, 2024
- 1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երկրորդ հայտարարությունն է տարածել։ Հայտարարությունը, ինչպես և նախորդը, նպատակ ունի տպավորություն ստեղծել հայկական կողմի կողմից իրականացվող որոշակի գործողությունների մասին։
Ըստ էության, ադրբեջանական կողմը Երեւանին մեղադրում է սահմանն ամրացնելու, հենակետեր կառուցելու եւ զենք տեղակայելու մեջ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան Բաքվի առաջին նման հայտարարության, ասել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին օպերատիվ իրավիճակը գնահատում է կայուն և սահմանը պաշտպանելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում։ Երկրորդ հայտարարությանը դեռ արձագանք չկա։
Նշենք, որ, որպես կանոն, Ադրբեջանի նման ապատեղեկատվությանը հաջորդում են ագրեսիվ գործողությունները՝ դրանով իսկ ստեղծելով տեղեկատվական առիթ։




















