top of page

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպման կիզակետում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի լինելու. Պետդեպ

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 2, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կայանալիք հանդիպման կիզակետում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի լինելու: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:



Հիշեք, որ այս հանդիպումը Հայաստանի բարեփոխումների և նրա ժողովրդավարության, տնտեսության և դիմացկունության մասին է: Խաղաղության գործընթացն այս հանդիպման կիզակետում չէ. սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցելը,  ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցությունը: Դա տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ:



Ավելի վաղ Պետքարտուղությունը հայտարարել էր, որ համակարծիք չէ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության հետ առ այն, որ ապրիլի 5-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կայանալիք հանդիպումը «ակնհայտորեն միակողմանի է, կանխակալ և հիմնված երկակի ստանդարտների վրա» (չակերտները՝ Tert.am)։ 



2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

1/2940
bottom of page