Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակ Արմենակյան փողոցում
- Mar 19
- 1 min read

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Արմենակ Արմենակյան փողոցում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արմենակ Արմենակյան փողոցում:
Մասնավորապես՝ Արմենակյան – Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների հետադարձը կարգելվի»։




















