top of page

ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 8, 2024
  • 1 min read
ree

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Երևանում հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

«Շատ ուրախ եմ Երևանում այսօր հանդիպել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ»,-գրել է նա։

Նշենք, որ Բուրիչն արդեն իսկ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

1/2940
bottom of page