ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ`ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ ՎՌՆԴԵԼՈՒ ԴԵՊՔԻՑ
- Apr 22, 2024
- 1 min read

Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանի՝ Բըբրանքում տեղի ունեցած միջադեպի մասով նոր մանրամասներ հայտնի դարձան։
Այն բանից հետո, երբ որ Փայլանին դուրս են հրավիրում եկեղեցում, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվում։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։
«Եկեղեցում մարդիկ խուսափեցին վիրավորելուց, սակայն երբ նա դուրս եկավ եկեղեցուց՝ սկսեցին թուրք, Էրդողանի շուն, սրիկա և այլն։ Բանը հասավ նույնիսկ հրմշտոցին։ հասկացան, որ եկեղեցու ներսում ավելի ապահով էր՝ հետ մտան եկեղեցի ու եկեղեցու հետևի դռնով, Սրբազանի ուղեկցությամբ դուրս եկան։ Սրբազանի հետ ապահով էր, Սրբազանից կազդվեին մարդիկ»,-տեղեկացրեց հայ համայնքի ներկայացուցիչը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/55fdf1fb3fc1928965243b8aed739fd3?fbclid=IwZXh0bgNhZW0BMQABHQUqNAddI1RNysYOOC_PQLfhFLlQ2W1hrAS5an34E8vTTbUaYMlff0Ksvw_aem_Af-W8gsvBfSkcg6_tTAh-RQTGMo0hsm71baJIEwBm6NLViH0_obz2OsDuKkEQV1vo-I
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»




















