Ընդդիմադիրներին հորդորում եմ հանգիստ ու հանդարտ աշխատեն այն օրակարգի ներքո, որը թելադրում է իշխանությունը․ ՔՊ-ական
- 2 days ago
- 1 min read

Իշխանափոխության ցանկացած նկրտում, որ ունեցել են ընդդիմադիրները, ձախողվել է, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հորդորում եմ գալ կառուցողական դաշտ, հանգիստ ու հանդարտ աշխատեն այն օրակարգի ներքո, որը թելադրում է իշխանությունը»,- ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով՝ ընդդիմադիրներն ունեն օրակարգ, բայց դա հայաստանյան չէ, թելադրվում է աշխարհաքաղաքական այլ բևեռից։




















