top of page

Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ-ի հետ շփումների նկատմամբ. ՌԴ ԱԳ փոխնախարար

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 5, 2024
  • 1 min read
ree

Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ-ի հետ շփումների նկատմամբ՝ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ուղղություններով: Այս մասին ТАСС–ի հաղորդմամբ հայտնել է  ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:


Նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել:


«Գործընկերները շահագրգռված չեղան մեր առաջարկությամբ՝ մշակելու և կնքելու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների հերթական ծրագիրը։ Ոչ մեր մեղքով պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը»,– ասել  է նա։

1/2950
bottom of page