top of page

ԱՄՆ-ից Պուտինին կոչ են արել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 14, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ բանակցություններ սկսելու համար ուկրաինական զորքերը պետք է դուրս գան Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից, և Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին:


Օսթինը հայտարարել է, որ Պուտինն ի վիճակի չէ Ուկրաինային թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղություն հաստատելու համար։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը կարող է հենց այսօր էլ դադարեցնել ռազմական գործողությունները։


«Մենք կոչ ենք անում նրան դուրս բերել իր զորքերը Ուկրաինայի ինքնիշխան տարածքից»,- նշել է Օսթինը:

bottom of page